Մատչելիության հղումներ

Ղազախստանում բացվում է ցածր հարստացման ուրանի պահեստ


Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամատոն ստորագրում են ցածր հարստացման ուրանի պահեստ կառուցելու համաձայնագիրը, արխիվ, Աստանա, 27 օգոստոսի, 2015թ.
Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամատոն ստորագրում են ցածր հարստացման ուրանի պահեստ կառուցելու համաձայնագիրը, արխիվ, Աստանա, 27 օգոստոսի, 2015թ.

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, «Միջուկային սպառնալիքի նախաձեռնություն» կազմակերպությունը և Ղազախստանը ստեղծում են ցածր հարստացման ուրանի նոր պահեստ:

Արևելյան Ղազախստանում Օսկեմեն ավանում պահեստ կառուցելու ծրագրի արժեքը կազմել է 150 միլիոն դոլար է:

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Ժոմարտ Տոքաևը հաղորդել է, որ պահեստի բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Բացումը տեղի կունենա այսօր՝ միջուկային փորձարկումների արգելման միջազգային օրը:

Պահեստում ամբարվելու է 90 տոննա ցածր հարստացման ուրան: Այն տրամադրելու է խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկա զարգացնող երկրներին:

90 տոննա ցածր հարստացման ուրանից հնարավոր է պատրաստել միջուկային վառելիք ցանկացած խոշոր քաղաք երեք տարվա ընթացքում էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Դա կլինի նմանօրինակ առաջին պահեստը, որը գտնվելու է ոչ թե առանձին երկրի, այլ միջազգային կառույցի հսկողության ներքո: Ղազախստանը պետք է երաշխավորի պահեստի անվտանգությունը:

Ծրագրի ֆինանսավորման մեկ-երրորդը՝ 50 միլիոն դոլար, ապահովել է ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը, ևս 100 միլիոն տրամադրել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Նորվեգիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եվրամիության երկրները, Ղազախստանը և Քուվեյթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG