Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ինը երրորդ անգամ հայր դարձավ


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը տիկնոջ՝ Ռի Սոլ Չժուի հետ այցելել է մանկական ճամբար, արխիվ, Փհենյան, 20 մայիսի, 2013թ.
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը տիկնոջ՝ Ռի Սոլ Չժուի հետ այցելել է մանկական ճամբար, արխիվ, Փհենյան, 20 մայիսի, 2013թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ռենհապ» հարավկորեական լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի կինը՝ Ռի Սոլ Չժուն այս տարվա փետրվարին երկրորդ երեխան է ծնել: Նորածնի անվան և սեռի մասին տեղեկություն չկա:

Կիմ Չեն Ինը և Ռի Սոլ Չժուն 2009 թվականին են ամուսնացել: Նրանց առաջին զավակն աղջիկ է՝ Կիմ Չժու Էն, ով ծնվել է 2010 թվականին:

Հայտնի է նաև, որ Կիմ Չեն Ինն ունի ևս մեկ երեխա, ով ծնվել է 2010 թվականին, սակայն այդ երեխայի անվան, սեռի և մոր մասին տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG