Մատչելիության հղումներ

Պորտուգալացի պատգամավորը՝ Բաքվի սև ցուցակում


Ադրբեջանի իշխանությունները երկրի սև ցուցակում են ներառել Պորտուգալիայի խորհդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, Բաքվում Պորտուգալիայի գործերով ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է արտգործնախարարություն, որտեղ պաշտոնական Բաքուն իր «խորը մտահոգությունն» է փոխանցել այդ այցի կապակցությամբ:

Պորտուգալացի պատգամավոր՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոն ԼՂ էր մեկնել այս ամսվա կեսին և հանդիպումներ եր ունեցել տեղի իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG