Մատչելիության հղումներ

Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը քաղաքական բռնապետություն է ստեղծել


Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը քաղաքական բռնապետություն է ստեղծել:

Շուլցը, ով կանցլեր Անգելա Մերկելի հիմնական մրցակիցն է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները անդամակցության շուրջ:

Ավելի վաղ Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին խիստ քննադատությամբ էր հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Իսկ ավելի վաղ Էրդողանը Գերմանիայի ծագումով թուրք քաղաքացիներին կոչ է արել ձայն չտալ Քրիստոնյա դեմոկրատական, Սոցիալ-դեմոկրատական և Կանաչների կուսակցություններին, հայտարարելով թե «բոլոր այդ կուսակցությունները Թուրքիային թշնամի են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG