Մատչելիության հղումներ

Իրանական հայտնի այլախոհ և նախկին արտգործնախարար Իբրահիմ Յազդին, ով նախկինում ջերմ հարաբերություններ ուներ Այալոլլահ Խոմեյնիի հետ, վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո:

Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ, Յազին մահացել է թուրքական Իզմիր քաղաքում, որտեղ բուժում էր ստանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ: Նրա մարմինը տեղափոխվելու է Իրան՝ հուղարկավորվելու իր հայրենի Քազվին քաղաքում:

Յազդին պայքարել է շահ Մոհամադ Ռեզի Փահլավիի ռեժիմի դեմ և տարիներ անցկացրել աքսորում՝ Միացյալ Նահանգներում, ի վերջո ԱՄՆ քաղաքացիություն ստանալով 1971 թվականին: Աքսորի տարիներին նա նաև եղել է Այաթոլլա Խոմեյնիի խորհրդականը:

1979-ի իրանական հեղափոխությունից հետո, երբ շահը գահընկեց արվեց, Յազդին վերադարձավ Իրան և դարձավ արտգործնախարար վարչապետ Մեհդի Բազարգանի անցումային կաբինետում, սակայն նույն տարվա նոյեմբերին կառավարության ողջ կազմի հետ նա ևս հրաժարական տվեց՝ ի նշան բողոքի, երբ ապստամբները գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան շենքը:

Յազդին եղել է Իրանի անկախության շարժման հիմնադիրներից մեկը՝ ի վերջո դառնալով այս աշխարհիկ շարժման առաջնորդը: Շարժումը Իրանում արգելվել է 2002 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG