Մատչելիության հղումներ

Լեյբորիստական կուսակցությունը նախընտրում է «Բրեքսիթից» հետո պահպանել ՄԹ անդամակցությունը միացյալ եվրոպական շուկային


Լեյբորիստական կուսակցությունը նախընտրում է պահպանել Մեծ Բրիտանիայի անդամակցությունը միացյալ եվրոպական շուկային և մաքսային միությանը։

2019 թվականի մարտին սպասվող «Բրեքսիթից» հետո Լեյբորիստական կուսակցության ստվերային կառավարության «Բրեքսիթի» հարցերով նախարար Քիր Սթարմերը հայտարարել է, որ նոր առևտրային համաձայնագրի անհրաժեշտություն չկա։

Լեյբորիստներն առաջարկում են անցումային փուլ սահմանել 2019 թվականից հետո, որի ժամանակ կգործի նախկին կարգը։ Խոսքը, մասնավորապես, Եվրամիության ցանկացած անդամ երկրի քաղաքացիների՝ միության անդամ ցանկացած երկրում աշխատելու իրավունքի մասին է։

Նման առաջարկը կարող է պահպանվել մինչև նոր համաձայնագրի սահմանումը, կարծում է լեյբորիստների ներկայացուցիչը։ Այս մասին Քիր Սթրամերը գրել է բրիտանական «Գարդիան» թերթում։

Բրյուսելում առաջիկա շաբաթ Մեծ Բրիտանիայի պահպանողական կառավարությունը և Եվրամիության պատվիրակությունը կվերսկսեն «Բրեքսիթի» շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Ավելի վաղ լեյբորիստները քննադատվել են այդ հարցում հստակ դիրքորոշման բացակայության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG