Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության և գիտության համագործակցության հարցեր: