Մատչելիության հղումներ

Բելառուսում կալանավորվել է հայտնի ընդդիմադիր գործիչ Նիկոլայ Ստատկևիչը


Նիկոլայ Ստատկևիչ, արխիվ
Նիկոլայ Ստատկևիչ, արխիվ

Բելառուսական ընդդիմության առաջնորդներից Նիկոլայ Ստատկևիչը 5 օրով կալանավորվել է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նրա կինը՝ Մարինա Ադամովիչը: Օգոստոսի սկզբին դատարանը Ստատկևիչին 15 օրով կալանավորելու «հեռակա որոշում» էր կայացրել: Այսպիսով՝ առայժմ հայտնի չէ, թե քանի օր է ընդդիմադիր գործիչն անցկացնելու ճաղերի ետևում:

Ստատկևիչը մեղադրվում է հունիսի 3-ին Մինսկի կենտրոնում չթույլատրված հավաքի մասնակցելու մեջ: Բելառուսի անկախության օրը շուրջ 200 մարդ բողոքի երթ էին կազմակերպել՝ ընդդեմ ռուսաստանյան զինուժի մասնակցությամբ անցկացվելիք «Զապադ-2017» զորավարժությունների: Ընդդիմադիր գործիչն իր աջակիցներին կոչ էր արել սեպտեմբերին կրկին փողոց դուրս գալ:

Ստատկևիչը 2010 թվականին եղել է Բելառուսի նախագահի թեկնածու: Ընտրություններից հետո նա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Ավելի ուշ նա ազատազրկվել է՝ բանտում անցկացնելով 5 տարի: 2015 թվականին ազատ արձակվելուց հետո Ստատկևիչը հայտարարել է քաղաքական պայքարը շարունակելու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG