Մատչելիության հղումներ

Քաբուլի հարձակման զոհերի թիվն աճում է


Քաբուլ, 25-ը օգոստոսի, 2017 թ․
Քաբուլ, 25-ը օգոստոսի, 2017 թ․

Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Քաբուլում շիա մզկիթի վրա կատարված հարձակման զոհերի թիվը հասել է 28-ի և կարող է ավելանալ:

Օգոստոսի 25-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով վիրավորվել է 50 մարդ, այդ թվում տասնյակ կանայք և երեխաներ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ոստիկանության հաղորդմամբ՝ երկու մահապարտ իրենց պայթեցրել են մզկիթի մուտքի մոտ, ևս երկու հոգի կրակ են բացել մզկիթի ներսում: Ուժայինների հետ նրանց փոխհրաձգությունը տևել է շուրջ մեկ ժամ: Ոստիկաններն ի վերջո սպանել են հարձակում գործածներին:

Շիա մահմեդական բնակչությունը, որը Աֆղանստանում փոքրամասնություն է կազմում, նախկինում էլ է հարձակումների թիրախ դարձել ծայրահեղական խմբավորումների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG