Մատչելիության հղումներ

Բրյուսելում զինվորականների վրա կատարված հարձակումը «ահաբեկչություն է» դիտարկվում


Բելգիական ոստիկանությունը խստացված հերթապահություն է իրականացնում Բրյուսելում, արխիվ
Բելգիական ոստիկանությունը խստացված հերթապահություն է իրականացնում Բրյուսելում, արխիվ

Ուրբաթ օրը Բրյուսելում երկու զինվորականների վրա կատարված հարձակումը ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն: Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ծագումով Սոմալիից 30-ամյա տղամարդը հարձակման ժամանակ բացականչել է «Ալլահ աքբար»:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ ձերբակալման գործողության ժամանակ հարձակվողը վիրավորվել է, ավելի ուշ՝ մահացել: Նախնական տեղեկություններով՝ գրոհի թիրախ դարձած զինվորականները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նշվում է, որ հարձակվողը նախկինում աչքի չի ընկել ահաբեկիչների հետ կապերով:

Զինվորականները Բրյուսելում ոստիկանների հետ միասին հերթապահություն են իրականացնում 2015 թվականից ի վեր, երբ Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ: Դրանից հետո քաղաքում ուժեղացվեցին անվտանգության միջոցառումները:

Այն ժամանակ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյուններին զոհ էր գնացել 32 մարդ: Հունիսին էլ Բրյուսելում ահաբեկչության փորձ էր կանխվել: Ծագումով Մարոկոյից մի տղամարդ փորձել էր գործի դնել պաթյուցիկ սարքը, սակայն, ոստիկանությանը հաջողվել էր գնդակահարել ահաբեկչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG