Չեչնիայում սպանել են տեղական օրենսդիր մարմնի պատգամավոր Մուխմադ Ազբախովին: Հետաքննությունների դաշնային կոմիտեն հաղորդել է, որ այսօր վաղ առավոտյան Աչխոյ-Մարտան ավանից մայրաքաղաք Գրոզնի տանող ճանապարհին գրոհայինները կրակ են բացել պատգամավորի մեքենայի վրա:
Ազբախովը կոմունիստական կուսակցության անդամ էր: Այդ կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն այսօր հրապարակել է ցավակցական ուղերձ, որում ասվում է, որ «Ազբախովը բարեկամ էր, ընկեր և եղբայր»:
Ոչ կումկուսը և ոչ էլ Ռուսաստանի իրավապահներն այս պահին որևէ տեղեկություն չեն հայտնում սպանության հնարավոր դրդապատճառների մասին: