Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով դատավարությանը տեսանկարահանումն արգելվեց


Սեֆիլյանի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը և վկաների հարցաքննության փուլում արգելեց նիստերի տեսաձայնագրությունը։

Դատավորը պահանջեց դահլիճից դուրս բերել լրատվամիջոցների տեսախցիկները։

Դատավարության մեկնարկին, չնայած Ժիրայր Սեֆիլյանի և գործով անցնող մեղադրյալ Ներսես Պողոսյանի անհամաձայնությանը, հանրային պաշտպան Մարինե Թոմվասյանը շարունակեց մասնակցել դատավարությանը՝ նշելով, որ կարող է բացառապես ֆիզիկական ներկայություն ապահովել՝ դրանով, ըստ էության, ապահովելով նաև դատավարության ընթացքը:

Դատարանն այսօր մասամբ վերացրեց Սեֆիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը՝ թույլ տալով, որ ավելի քան մեկ տարի անց նա վերջապես հանդիպի իր ընտանիքի անդամներին:

Այնուհետև մեղադրող կողմը ընթերցեց մեղադրական եզրակացությունները: Ըստ այդմ՝ Սեֆիլյանը զանգվածային անկարգություններ էր նախապատրաստել 2015 թվականի ապրիլի 24-ին, ապա նաև ցանկացել ռազմավարական նշանակության շենքեր գրավել:

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունության հետ:

Նշենք, որ այս գործով յոթ մեղադրյալ է անցնում։

Այժմ այս գործով անցնող առաջին վկան է ցուցմունք տալիս։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG