Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 16-ի


Ծովն ընկած ավտոբուսը դուրս է բերվում ջրից, 25-ը օգոստոսի, 2017թ.

Ռուսաստանում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 16-ի։

Հիշեցնենք՝ Կրասնադարի շրջանում Տամանի թերակղզի բանվորներին փոխադրող ուղևորատար ավտոբուսը ընկել է ծովը: Ավելի վաղ՝ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնել էր 14 զոհի մասին։

Ընդհանուր հաշվով վթարի պահին ավտոբուսում եղել է 41 մարդ: Վթարը վերապրած 24 մարդկանցից 8-ին տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Մեկ մարդ համարվում է անհետ կորած:

ՏԱՍՍ-ը նշում է, որ «Տամաննեֆտեգազ» ընկերությանը պատկանող ավտոբուսն արդեն ամբարձիչով ծովից դուրս են հանել և հասցրել են ափ: Այդ մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի մարզի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG