Մատչելիության հղումներ

Պակիստանը հերքում է ԱՄՆ մեղադրանքները


Պակիստանը հերքել է ԱՄՆ մեղադրանքները, թե այդ երկիրը նպաստում է Աֆղանստանում պատերազմի շարունակմանը՝ իր երկում ահաբեկիչներին ապաստան տալով։

Օգոստոսի 24-ի Պակիստանի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում իր ձախողումները քողարկելու համար քավության նոխազներ է փնտրում։ Այս խիստ հայտարարությունն արձագանք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, թե ԱՄՆ-ն կվերանայի աջակցության և ռազմական դաշնակցային հարաբերությունները Պակիստանի հետ, քանի դեռ վերջինս չի վերացրել իր տարածքում գործող ահաբեկչական տարրերին, որոնք սպառնում են Աֆղանստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG