Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը մեղադրել է Ռուսաստանին՝ ուժով միջազգային սահմանները վերափոխելու մեջ և վերստին ընդգծել՝ Վաշինգտոնը Ղրիմի բռնակցման հետ չի համակերպվի:
ԱՄՆ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ ակտիվորեն դիտարկում է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային մահացու զինատեսակներ տրամադրելու հնարավորությունը, և ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացնելու այս հարցով իր վերջնական դիրքորոշումը:
Մատիսն այս մասին խոսել է Կիևում, ուր մի շարք այլ երկրների պաշտպանության նախարարների հետ մասնակցել է Ուկրաինայի անկախության օրվան նվիրված տոնակատարություններին։