Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մերժեց Մերձդնեստրից զորքը դուրս բերելու Մոլդովայի առաջարկը


Ռուսաստանը մերժել է Մերձդնեստրից զորքը դուրս բերելու` Մոլդովայի առաջարկը, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան նախաձեռնությունը որակել է «անսպասելի և ոչ այնքան բարեկամական»:

Նախորդ շաբաթ Մոլդովան դիմել էր ՄԱԿ-ին՝ խնդրելով ռուս զինծառայողներին Մերձդնեսրից դուրս բերելու հարցն ընդգրկել Գլխավոր վեհաժողովի օրակարգում:

Մոլդովացի դիվանագետները նշել էին, որ ռուսական զորքի ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է խաղաղության ու անվտանգության համար:

Անցած ամիս Մոլդովայի խորհրդարանը նաև համապատասխան հայտարարություն էր ընդունել, երկրի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը, սակայն, այն սադրանք էր որակել:

Հիմնականում ռուսներով բնակեցված Մերձդնեստրը Մոլդովայից անջատվելու մասին հայտարարեց 1990 թվականին, Ռուսաստանը պնդում է, թե խաղաղասիրական առաքելությամբ է զորքերը տեղակայել չճանաչված այդ հանրապետությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG