Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերից» 18-ի գործով նիստին փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նախագահող դատավորին


Շարունակվում է «Սասնա ծռերի» անդամներից 18-ի գործով դատական նիստը։

Փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյան՝ պնդելով, որ նա «անաչառ չէ», դատավորը մերժեց միջնորդությունը։

Նշենք, որ այս դատավարությունով անցնում են «Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Գևորգ Իրիցյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը (Դեդ), Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը:

2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված և այն երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահելուց հետո իշխանություններին հանձնված «Սասնա ծռեր» զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG