Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Խոսրովի անտառի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են:

Ըստ նախարարության, օգոստոսի 23-ին արգելոցում հետմարման աշխատանքներ են իրականացվել երկու տեղամասով: Իրականացված հետախուզության արդյունքում 1500 քմ ընդհանուր մակերեսով տարածքում հայտնաբերվել է շուրջ 200 ծխացող օջախ:

Հետմարման աշխատանքներում ներգրավվել է 51 փրկարար ծառայող և անտառտնտեսության 19 աշխատակից: Դրանից բացի՝ այս ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:

Օգոստոսի 24-ին, ժամը 07:10-ին հետմարման աշխատանքները վերսկսվել են:

Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Հրդեհը վերջնականապես մարվել է օգոստոսի 17-ին։ Այժմ արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG