Քաթարը հայտարարել է, թե վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ՝ մերժելով Սաուդիան Արաբիայի և արաբական մի շարք երկրների պահանջը:
Քաթարի արտգործնախարարը հաղորդել է, թե մեկուկես տարի առաջ Թեհրանից ետ կանչված դեսպանը շուտով կվերադառնա Իրան՝ բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու համար:
Քաթարը իր դեսպանին ետ էր կանչել Թեհրանից 2016 թվականի հունվարին՝ Իրանում Սաուդիան Արաբիայի դիվանագետների նկատմամբ կատարված հարձակումից հետո:
Այդ օրերին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էին նաև Սաուդիան Արաբիան, ապա Բահրեյնը, Սուդանը, Քուվեյթը։