Մատչելիության հղումներ

Էնդրյու Շեֆերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ


Էնդրյու Շեֆեր, արխիվ
Էնդրյու Շեֆեր, արխիվ

Միացյալ Նահանգները նոր, մշտական համանախագահ է նշանակել Մինսկի խմբում՝ առաջիկա երկուշաբթիից այդ պաշտոնը կստանձնի Էնդրյու Շեֆերը, ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», այդ մասին նախօրեին Վաշինգտոնում հայտարարել է գործող համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ տեղեկացնելով, որ նոր համանախագահը փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով վերջերս ծառայել է որպես միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար:

«Նա ունի իրական փորձ Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը և պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ», - ըստ «Ամերիկայի ձայնի», ասել է Ռիչարդ Հոգլանդը, ով մի քանի օրից կավարտի իր առաքելությունը Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG