«Հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդվել են ամենալուրջ ձևով»: Այսօր Սոչիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է նաև, որ Հայաստանը ՌԴ-ի հետ համագործակցում է անվտանգությանը և տնտեսությանն առնչվող հարցերով:
«Վեստի․ռու»-ի հաղորդմամբ՝ այս պահին հանդիպումը շարունակվում է: