Մատչելիության հղումներ

Առնվազն 5 զոհ Աֆղանստանում կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով


Այսօր Աֆղանստանի Հելմանդ նահանգում ինքնասպան ահաբեկչի կատարած հարձակման հետևանքով առնվազն հինգ մարդ է սպանվել, վիրավորների թիվն անցնում է չորս տասնյակից:

Նահանգի ոստիկանապետն ասել է, որ ահաբեկիչը պայթյունն իրականացրել է այն պահաին, երբ զինվորներն ու ոստիկանները հավաքվել էին աշխատավարձ ստանալու համար: Զոհվածների թվում մեկ երեխա կա, տեղացի մի կին և երկու զինվոր: Բժիշկները «Ռոյերթս»-ին ասել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG