Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. Իրաքի քրդական շրջանի անկախության հանրաքվեն սխալ է


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր այցելել է Իրաք:

Իրաքի իր պաշտոնակցի՝ Իբրահիմ ալ-Զաֆարիի հետ Բաղդադում կայացած մամուլի համատեղ ասուլիսում Չավուշօղլուն ասել է, որ Իրաքի հյուսիսում քրդական շրջաններում անկախության հանրաքվե անցկացնելու քրդական կառավարության որոշումը սխալ է, որի մասին նրանց պարզ և անկեղծ ասել են:

«Քուրդիստանի շրջանում Քիրկուկի կառավարական և պաշտոնական հաստատությունների շենքերի վրա (Քուրդիստանի) դրոշ բարձրացնելը հակասում է Իրաքի սահմանադրությանը և սխալ քայլ է»,- Բաղղադում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Իրաքի Քուրդիստանի ինքնավարության կառավարությունը որոշել է սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG