Մատչելիության հղումներ

Քարածուխով բեռնված առաջին նավը Բալթիմորից ուղևորվեց Ուկրաինա


ԱՄՆ Փենսիլվանիայի քարածուխի հանքերը
ԱՄՆ Փենսիլվանիայի քարածուխի հանքերը

Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը աջակցելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում՝ Միացյալ Նահանգներիցքարածուխով բեռնված առաջին նավը օգոստոսի 22-ին ուղևորվեց Ուկրաինա:

Փենսիլվանիայի XCoal Energy & Resources ընկերությունը Ուկրաինայի պետական էներգետիկ Centrenergo ընկերության հետ հուլիսի 31-ին պայմանագիր է ստորագրել առաջիկա ամիսներին 700 հազար տոննա քարածուխ մատակարարելու համար: Պայմանագիրը հաջորդել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հունիսին կայացած հանդիպմանը:

Բալթիմորից առաջին բեռնանավի ուղևորության արարողությանը ներկա է գտնվել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին: Ակնկալվում է, որ առաջին 62 հազար տոննա քարածուխը Օդեսայի նավահանգիստ կհասնի երեք շաբաթվա ընթացքում:

Ուկրաինայի էներգետիկ կայանները քարածխի մեծ մասը նախկինում ստանում էին Դոնբասի հանքավայրերից, որոնք հիմա գտնվում են ռուսամետ անջատականների վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG