Մատչելիության հղումներ

Սոչիում այսօր հանդիպում են Իսրայելի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը


Պուտինը Կրեմլում ընդունում է Նեթանյահուին, 2016թ.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ այսօր Սոչիում կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկելու է Սիրիայում Իրանի ռազմական ներկայության հետ կապված իր մտահոգությունները:

«Իրանը փորձում է Սիրիայում ռազմական ներկայություն հաստատել, ես բարձրացնելու եմ այդ խնդիրը», - հանդիպման նախօրեին ասել է Իսրայելի վարչապետը:

Նրա խոսքով՝ դա հաստատում է, որ Իրանի ագրեսիվությունը չի նվազել նաև միջուկային ծրագրերի շուրջ համաձայնություններից հետո, ինչը խնդիր է դարձել ոչ միայն Մերձավոր Արևելքի երկրների, այլև ամբողջ աշխարհի համար:

Իսրայելը և Իրանը թշնամական հարաբերությունների մեջ են:

Ռուսաստանը և Իրանը Սիրիայի վեցամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում, զինված ապստամբների դեմ պայքարում պաշտպանում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG