Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 09.00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են։

Նախորդ օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն:

«Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են», - ասված է հաղորդագրությունում:

Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Հրդեհը վերջնականապես մարվել էր օգոստոսի 17-ին։ Այժմ արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG