Մատչելիության հղումներ

Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում ռուսաստանցի և սիրիացի զինվորականները հաջողություն են գրանցում. Ռուդսկոյ


Սերգեյ Ռուդսկոյ, արխիվ

Ռուսաստանի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, թե Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում ռուսաստացի և սիրիացի զինվորականները հաջողություններ են արձանագրում։

Ռուդսկոյի խոսքով՝ ռուսական օդանավերը մեկ ամսվա ընթացքում սպանել են 800 զինյալի և շարունակում են օրական 60-70 թռիչք իրականացնել։

Այդ օդանավերը, ինչպես պնդում է Ռուդսկոյը, թիրախավորում են զինյալներին, ովքեր փորձում են Դեյր-Էլ-Զորում իրենց վերահսկողության տակ պահող ծայրահեղական խմբավորմանը միանալ։

Ռուսաստանցի գեներալը նշել է նաև, որ սիրիական բանակը Դեյր-Էլ-Զորը պաշարելու համար երեք ուղղությամբ է գործում, և այժմ կառավարական զորքերը վերահսկում են քաղաքի գրեթե կեսը։

իրիական բանակը ներկայումս ամբողջությամբ վերահսկում է Հալեպը, նշում են ռուսաստանցի զինվորականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG