Ռուսաստանը հայտարարում է Խորհրդային միությունից ժառանգած վերջին պարտքը մարելու մասին։
Ռուսաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, խոսքը Բոսնիա և Հերցեգովինային վճարելիք 125.2 միլիոն պարտքի մասին է, որն առաջացել է նախկին Հարավսլավիայից ապրանքների ներկրումից։
Ըստ ռուսական РБК-ի, Ռուսաստանի արտաքին պարտքը կազմում է 50 միլիարդ դոլար, սակայն, ինչպես նշում է լրատվամիջոցը, վերջին տարիներին Մոսկվան մի շարք երկրների՝ ավելի քան 80 միլիարդ դոլարի չափով պարտքեր է չեղարկել։