Մատչելիության հղումներ

Վրաստանում տեղի ունեցած վթարից Հայաստանի քաղաքացիներ են տուժել


Տեսարան Քութաիսից, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 08:19-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականևի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Mercedes-Benz Vito մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թվականին ծնված Գրիգոր Այդինյան) բախվել է տրակտորին:

Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թվականին ծնված Մարինե Աբրահամյանը, 1952 թվականին ծնված Անի Հակոբյանը, 1984 թվականին ծնված Գրիգոր Այդինյանը տեղափոխվել են Քութաիսիի բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ 1960 թվականին ծնված Սոնյա Մաթևոսյանը, 1981 թվականին ծնված Իրինա Աբաջյանը և Սուրեն Աբրահամյանը տեղափոխվել են Քութաիսիի Ինտերվենցիոնալ բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

2000 թվականին ծնված Սոֆյա Մաթևոսյանը չի տուժել:

«ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ կնտրոնից կապ է հաստատվել Քութաիսիի բժշկական կենտրոնների հետ, որտեղից հայտնել են, որ տուժածների կայնքին վտանգ չի սպառնում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG