Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառի տարածքում ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են. ԱԻՆ


Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, այսօր ժամը 11.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարների կողմից Խոսրովի անտառի տարածքում հայտնաբերվել է ծխացող 20 օջախ, որը, ըստ նախարարության, շուրջ 3 անգամ քիչ է նախորդ օրը հայտնաբերված ծխացող օջախների թվից:

«Դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից: Իրականացվում են հետմարման աշխատանքներ: Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են», - ասված է հաղորդագրությունում:

Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Հրդեհը վերջնականապես մարվել էր օգոստոսի 17-ին։ Այժմ արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG