Մատչելիության հղումներ

Սերբիան խորհրդակցության է կանչել Մակեդոնիայում իր դիվանագետներին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Սերբիան խորհրդակցության է կանչել Մակեդոնիայում իր դիվանագետներին։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ խորհրդակցության պատճառը մակեդոնական հետախուզության Բելգրադի նկատմամբ «հարձակողական գործողություններն են»։

Վուչիչն այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ իրավիճակը կպարզվի մի քանի օրից։

Միջազգային գործակալությունները նշում են, որ Սերբիայի գործողությունները կարող են կապված լինել Սկոպյեի՝ Կոսովոյին աջակցելու պատրաստակամությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցելու հարցում։

Սերբիայի արտգործնախարարությունը կարծում է, որ Կոսովոյի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին լարվածություն կառաջացնի Բելգրադի և Սկոպյեի հարաբերություններում։

Կոսովոյի անկախությունը ճանաչում են աշխարհի 114 երկրներ։ Դեմ են հանդես գալիս 5 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը։

XS
SM
MD
LG