Մատչելիության հղումներ

Այս տարվա առաջին յոթ ամիսներին արձանագրվել է 6.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ. վարչապետ


Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12.7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21.6 տոկոսի՝ արտահանման, 28.5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում. այս ընթացքում մեկնարկ է տրվել բազմաթիվ ծրագրերի: Այդ մասին երեկ Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացման ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացումներին։

«Ներդրումները բազմաթիվ են, այդ թվում՝ տեսքտիլի ոլորտում, գյուղատնտեսությունում, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության բնագավառներում և այլն: Մենք հայտարարել ենք, որ ունենք 3.2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-840 մլն դոլարի ներդրումները, մեր պատկերացմամբ, պետք է լինեն այս տարի: Մենք հաշվետվություն ենք ներկայացնելու և այդ ներդրումների տեմպերը ցույց են տալիս, որ դրանք իրագործելի են», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG