Մատչելիության հղումներ

Թուրքիան և Իրանը համատեղ կպայքարեն քուրդ զինյալների դեմ․ Էրդողան


Իրանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Բաղերին (աջից) իր թուրք պաշտոնակցի հետ, Անկարա, 15-ը օգոստոսի, 2017 թ․
Իրանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Բաղերին (աջից) իր թուրք պաշտոնակցի հետ, Անկարա, 15-ը օգոստոսի, 2017 թ․

Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, թե պաշտոնական Անկարան և Թեհրանը կարող են համատեղ պայքարել քուրդ զինյալների դեմ: «Դա մշտապես եղել է և այսօր էլ մնում է մեր օրակարգում»,- ասել է Ռեջեփ Էրդողանը:

Այս հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնել էր Թուրքիա՝ երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր քննարկելու համար: Լրատվամիջոցներն աննախադեպ էին որակել գեներալ Բաղերիի այցը՝ պնդելով, թե այն նոր մակարդակի կարող է բարձրացնել թուրք-իրանական հարաբերությունները:

Տասնամյակներ շարունակ Անկարան պայքարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ, իսկ Թեհրանը «Քուրդիաստանում ազատ կյանք» կուսակցության դեմ: Քրդական նշված երկու խմբավորումներն էլ հանդես են գալիս քրդերի անկախացման օգտին և հենակետեր ունեն հարևան Իրաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG