Մատչելիության հղումներ

Քուրթ Վոլքերն այսօր Մինսկում Վլադիսլավ Սուրկովի հետ կքննարկի Ուկրաինայի հարցը


Վլադիսլավ Սուրկով, Քուրթ Վոլքեր, արխիվ
Վլադիսլավ Սուրկով, Քուրթ Վոլքեր, արխիվ

Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերն այսօր Մինսկում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը քննարկելու համար:

Պետքարտուղարության հաղորդմամբ, դռնփակ այս հանդիպումից հետո Վոլքերը կմեկնի Կիև, ուր այդ օրերին բանակցություններ է վարելու նաև Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը վերականգնելու ուղղությամբ:

Վոլքերը ԱՄՆ պետքարտուղարության՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց է նշանակվել հուլիսի սկզբին, ավելի վաղ նա Միացյալ Նահանգների ներկայացուցիչն էր Հյուսիսատլանտյան դաշինքում և հայտնի էր Կրեմլի հասցեին կոշտ դիրքորոշմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG