Անցած շաբաթավերջին Բարսելոնայում բեռնատարով ահաբեկչական հարձակում իրականացրած վարորդի փնտրտուքը ընդարձակվել է Եվրոպայով մեկ:
Կատալոնիայի ոստիկանությունը հայտարարում է, թե չի բացառվում, որ կասկածյալը՝ 22-ամյա Յունես Աբույակուբը, անցել է Ֆրանսիայի սահմանը:
Հաղորդվում է, որ վերջինս Մարոկոյի քաղաքացի է, Իսպանիա էր տեղափոխվել 18 տարի առաջ և , ըստ հարազատների, անցած տարվանից սկսել էր հարել ծայրահեղական խմբավորումներին:
Անցած շաբաթավերջին Իսպանիայի ոստիկանությունը սպանել էր Աբույակուբի եղբորն ու երկու զարմիկներին Կամբրիլսում, որտեղ, ըստ իրավապահների, ահաբեկչական երկրորդ հարձակումն էր նախապատրաստվում: