Մատչելիության հղումներ

Կասեցվել է գազավորված ոչ-ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսվարողի գործունեությունը. ՍԱՊԾ


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կասեցրել է գազավորված ոչ-ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսվարողի գործունեությունը։

Ըստ հաղորդագրության, ծառայությունը տարեսկզբից պետական վերահսկողության միջոցառումներն է իրականացրել զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ:

Հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատությունը՝ ծառայությունը մասնավորապես վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ-ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ Հովսեփյան, Ա/Ձ Արգամ Ասլանյան: Պետական վերահսկողության շրջանակներում վերը նշված բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ:

«Քանի որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, արտադրամասերում առկա բոլոր խմբաքանակների իրացումը կասեցվել է, միաժամանակ՝ տրվել են իրացման ցանցերում գտնվող ամբողջ արտադրանքի և արտադրատեսակների հետ կանչի կարգադրագրեր. չորս տնտեսվարողի արտադրական գործընթացն էլ կասեցվել է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG