Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են սկսել


Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան սկսել են ամենամյա համատեղ զորավարժությունները՝ Կորեական թերակղզում լարված իրավիճակի ֆոնին:

Ամերիկյան կողմից վարժանքներին մասնակցում է ավելի քան 17 հազար զինվոր ու սպա, Հարավային Կորեայից՝ շուրջ 50 հազար:

Երկու երկրներն էլ հայտարարում են, թե վարժանքները պաշտպանական նպատակով են իրականացվում, Հյուսիսային Կորեան, մինչդեռ, խստորեն դատապարտում է զորավարժությունները՝ դրանք որակելով որպես պատերազմի նախապատրաստություն:

«Դա անխոհեմ քայլ է, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի անվերահսկելի փուլի», - երեկ հայտարարել է Փհենյանի պետական հեռուստաընկերությունը:

Տարաձայնությունները թերակղզում սրվեցին, երբ Փհենյանը հայտարարեց, թե արդեն միջուկային մարտագլխիկներ ունի, Միացյալ Նահանգների նախագահը խոստացավ «հրով և ցասումով» արձագանքել Հյուիսային Կորեայի սպառնալիքներին, Փհենյանն էլ հայտարարեց, թե հրթիռային հարձակում է նախապատրաստում խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG