Մատչելիության հղումներ

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները սեպտեմբերին Բաքվում կհանդիպեն


Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Միխեիլ Ջանելիձեն, արխիվ

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները սեպտեմբերի սկզբին հանդիպում կունենան Բաքվում։

«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Միխեիլ Ջանելիձեն մտադիր են քննարկել եռակողմ համագործակցությունը, տարածաշրջանային նախագծերն ու իրավիճակը Հարավային Կովկասում:

Երեք երկրները համատեղ մի շարք խոշոր ծրագրեր են իրականացնում, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG