Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հերքում է Սլադկոյե լիճը Ղազախստանին հանձնելու լուրերը


Սլադկոյե լիճը
Սլադկոյե լիճը

Ռուսաստանը հերքում է լուրերը, թե սահմանազատման աշխատանքների ժամանակ Սլադկոյե լիճը հանձնվել է հարևան Ղազախստանի վերահսկողությանը։

Նովոսիբիրսկի մարզային խորհուրդն անհեթեթություն է որակել նման խոսակցությունները։

«Կոմերսանտին» տված հարցազրույցում, մարզային խորհրդի փոխխոսնակը զարմանք է հայտնել, թե «ինչպես կարելի է պատկերացնել, որ սուվերեն տարածքի մի մասը հանձնվի մեկ այլ պետության»։ Երկու երկրների միջև սահմանը անցնում է այս լճով։

Ըստ BBC-ի, շփոթմունքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կուպինոյի շրջանային խորհուրդը կոչ է արել հանրությանը՝ հեռու մնալ լճից, քանի դեռ այնտեղ սահմանագծման աշխատանքներ են ընթանում։ Խորհրդի կայքում նշված է եղել, որ սահմանագծման աշխատանքների ավարտից հետո լիճը հայտնվելու է Ղազախստանի տարածքում։ Այս հայտարարությունը հետագայում ջնջվել է կայքից։

Ռուսաստանում Ղազախստանի դեսպանությունը ևս հերքել է այս լուրը և ասել, որ իրենց սահմանապահները ռուս գործընկերների հետ պարզապես թարմացնում են սահմանային նշանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG