Մատչելիության հղումներ

Սինգապուրի արևելքում իրար են բախվել ԱՄՆ նավատորմի կործանիչն ու նավթատար տանկերը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր վաղ առավոտյան Սինգապուրի արևելքում իրար են բախվել ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային կործանիչն ու նավթատար տանկերը։

Միացյալ Նահանգների հինգ նավաստիներ վիրավորվել են, տասի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Սա վերջին շրջանում նմանատիպ երկրորդ դեպքն է. հունիսի 17-ին ԱՄՆ նավատորմի ռազմանավը Ճապոնական ծովում բախվել էր մեկ այլ նավի հետ, որի հետևանքով ամերիկացի յոթ նավաստի էր զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG