Մատչելիության հղումներ

Թրամփն այսօր կներկայացնի Աֆղանստանում և Հարավային Ասիայում ԱՄՆ նոր մոտեցումները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ուղերձով հանդես կգա և հանրությանը կներկայացնի ԱՄՆ նոր մոտեցումները Աֆղանաստանում և Հարավային Ասիայում։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Թրամփն իր ուղերձը կանի Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Ֆորտ Մայեր ռազմաբազայից։ Ուղերձը կհեռարձակվի հեռուստատեսությամբ։

Օրեր առաջ Թրամփը հանդիպել էր իր ազգային անվտանգության գծով խորհրդի հետ՝ Աֆղանստանում և Հարավային Ասիայում Վաշինգտոնի ռազմավարությունը քննարկելու համար:

Օգոստոսի 18-ին Սպիտակ Տան խոսնակ Սառա Սանդերսն ասել էր, որ նախագահը քննարկում է հավանական տարբերակները և նշված օրն իր դիրքորոշումը կներկայացնի հանրությանը։

Ներկայումս 8 հազար 400 ամերիկացի և 5 հազար ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինվորական կա Աֆղանստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG