Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահը դատապարտում է Ռումինիայի հետ միավորվելու գաղափարը


Իգոր Դոդոնը Գագաուզիայի կենտոն Կոմրատ քաղաքում. օգոստոսի 19. 2017
Իգոր Դոդոնը Գագաուզիայի կենտոն Կոմրատ քաղաքում. օգոստոսի 19. 2017

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Գագուզիա կատարած այցելության ընթացքում կոչ է արել պայքարել նրանց դեմ, ովքեր մտադիր են ոչնչացնել Մոլդովայի պետականությունը՝ միացնելով այն հարևան Ռումինիային:

Դոդոնը Գագաուզիայի շրջան էր այցելել մասնակցելու Գագուզիայի ինքնավարության ստեղծման 26-րդ տարեդարձի միջոցառումներին:

1990-ի օգոստոսի 19-ին հռչակվել էր այսպես կոչված «Գագուզիա Հանրապետությունը», սակայն Քիշնևը այն հակասահմանադրական էր ճանաչել, իսկ չորս տարի անց շրջանին շնորհել էր ինքնավարության կարգավիճակ:

Ռուսամետ այս շրջանը հիմնականում բնակեցված է էթնիկ թուրք գագուզներով, որոնք խոսում են ռուսերեն և դավանում են ռուսական ուղղափառ եկեղեցուն: 2016-ին կայացած Մոլդովայի նախագահի ընտրությանը նրանց մեծ մասը քվեարկել էր ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնի օգտին:

«Մենք միասին լինելուց բացի, այլ տարբերակ չունենք և մենք միասին պետք է պայքարենք նրանց դեմ, ովքեր ցանկանում են ոչնչացնել Մոլդովայի պետականությունը»,- օգոստոսի 19-ի երեկոյան Գագաուզիայի կենտրոն Կոմրատում կայացած տոնական միջոցառմանը հայտարարել է Դոդոնը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Մոլդովայում Ռուսաստանի և Թուրքիայի դեսպանները:

Մոլդովայի ներկայիս տարածքի զգալի մասը, մինչև 1941-45 թվականների երկորդ աշխարհամարտը պատկանել է Ռումինիային: Վերամիավորվելու գաղափարը Մոլդովայում խիստ վիճահարույց է ընկալվում:

2016-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Մոլդովայի հետ միավորվելու ցույցը վերածվել էր բռնությունների:

https://www.rferl.org/a/dodon-gagauzia-moldova-romania-reunification/28686789.html

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG