Օգոստոսի 20-ի իր հեռուստաելույթում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ասել է, որ Ռուսաստանի, Իրանի և լիբանանյան «Հզբոլա» ռազմականացված խմբավորման աջակցության շնորհիվ ձախողվել է իր կառավարությունը տապալելու Արևմուտքի փորձերը:
«Նրանց քաղաքական, տնտեսական և ռազմական ուղիղ աջակցությունը հնարավոր դարձրեց ռազմադաշտում հասնելու մեծ հաջողությունների և կրճատել պատերազմի պատճառած կորուստներն ու զրկանքները»,-ասել է Ասադը, նշելով որ պայքարը դեռ շարունակվում է և 6,5 տարի շարունակվող պատերազմը հաղթելու մասին դեռ վաղ է խոսել:
Ասադը աջակցություն է հայտնել Մոսկվայի նախաձեռնած հրադադար հաստատելու քայլերին, բայց չի ընդունել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու գաղափարը, որի շուրջ հնարավոր էր համարվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունը:
Ասադի կարծիքով՝ այդ գոտիները միայն կօգնեն ահաբեկիչներին թաքնվելու համար:
2011-ից Սիրիայի ընդդիմությունը պայքար սկսեց բռնակալ Բաշար ալ-Ասադի ռեժիմը տապալելու համար, որը վերաճեց քաղաքացիական պատերազմի: Արմատական իսլամիստ ծայրահեղականները հայտարարեցին Սիրիայի ու Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ստեղծելու մասին: Արևմուտքը, ավելի ուշ Ռուսաստանը, ավիահարվածներով սկսեցին ոչնչացնել ահաբեկչական այդ խմբավորումները:
Տարբեր գնահատականներով ՝ պատերազմի հետևանքով Սիրիայում մոտավորպես 400 հազար մարդ է զոհվել: