Մատչելիության հղումներ

Իսպանիայի դատարանը ազատ արձակեց Դողան Ախանլիին


Իսպանիայի դատարանը օգոստոսի 20-ին որոշեց ազատ արձակել նախօրեին ձերբակալված ծագումով թուրք գրող Դողան Ախանլիին, պայմանով որ նա չհեռանա Մադրիդից: Իսկ նրան արտահանձնելու պահանջով Թուրքիայի իշխանություններիը պետք է պաշտոնապես հայց ներկայացնեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Իլյաս Ույարը:

Պաշտոնական Բեռլինը արագ արձագանքնել էր Գերմանիայի քաղաքացի Ախանլիի ձերբակալմանը՝ Իսպանիայի իշխանություններին հորդորելով նրան չարտահանձնել Թուրքիային: Անկարան նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:

Դողան Ախանլին ծնվել է Թուրքիայում, բայց 1984 թվականի հեղաշրջումից հետո մի քանի տարի անցկացնելով բանտում՝ արտագաղթել էր Գերմանիա:

Գրողների PEN ընկերակցությունը գտնում է, որ նրա ձերբակալությունը հնարավոր է քաղաքական է, քանի որ Դողան Ախանլին գրել է 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG