Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում ժամանակավորապես արգելվել է ոգելից խմիչքների վաճառքը


Թուրքմենստանում կայանալիք Ասիական և մարտական արվեստի (AIMAG) խաղերից առաջ արգելվել է ոգելից խմիչքների վաճառքը: Օգոստոսի 19-ից ալկոհոլային խանութները փակվել են, իսկ մյուս խանութներից ոգելիչ խմիչքները հավաքել են: Պաշտոնպես արգելք չկա, բայց մի շարք խանութների աշխատակիցներ Associated Press-ին ասել են, որ իշխանությունները կարգադրել են մինչև հոկտեմբեր դադարեցնել դրանց վաճառքը: Թուրքմենստանի առևտրի նախարարության պաշտոնյան, ով չի ցանկացել որ իր անունը հրապարակվի, Frans Press-ին ասել է, որ ոգելից խմիչքների վաճառքի արգելքը կապ ունի Ասիական և մարտական արվեսի խաղերի հետ, որը Աշխաբադում անցկացվելու է սեպտեմբերի 17-27-ը:

Ավտորիտար նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի ղեկավարության տակ գտնվող Թուրքմենստանը ցանկանում է մրցաշարն օգտագործել երկրի վարկանիշը բարձրացնելու համար՝ Թուրքմենստանը ներկայացնելով որպես տարածաշրջանային մարզական կենտրոն: Թուրքմենստանը ակնկալում է այդ խաղերի ընթացքում տասյակ հազարավոր արտասահմանցի հյուրեր ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG