Մատչելիության հղումներ

Մերկելը խստորեն դատապարտել է Բունդեսթագի ընտրություններին միջամտելու Էրդողանի փորձերը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խստորեն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանի փորձերը՝ ներազդելու Գերմանիայում սեպտեմբերին կայանալիք ընտրությունների վրա: «Մենք ոչ մեկին թույլ չենք տա, այդ թվում և նախագահ Էրդողանին, միջամտելու մեր քաղաքացիների ազատ ընտրությանը, այդ թվում նաև Գերմանիայի ծագումով թուրք քաղաքացիների»,- շաբաթ օրը հայտարարել է Մերկելը:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկածու Մարտին Շուլցը ևս խստորեն դատապարտելով Էրդողանին ասել է, թե Թուրքիայի նախագահի խնդիրների մեջ չի մտնում Գերմանիայի բունդեսթագի ընտրություններին վերաբերող ցուցումներ տալ:

Ստամբուլում, անցած ուրբաթօրյա աղոթքից հետո Էրդողանը Գերմանիայի ծագումով թուրք քաղաքացիներին կոչ է արել ձայն չտալ Քրիստոնյա դեմոկրատական, Սոցիալ-դեմոկրատական և Կանաչների կուսակցություններին, հայտարարելով թե «բոլոր այդ կուսակցությունները Թուրքիային թշնամի են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG