Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» ստանձնել է Սուրգուտի հարձակման պատասխանատվությունը


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջիհադիստներին առնչվող «Amaq» կայքի միջոցով ստաձնել է Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:

Սուրգուտի կենտրոնական փողոցում մի տղամարդ դանակով հարձակվել էր անցորդների վրա, որի արդյունքում առնվազն յոթ մարդ է վիրավորվել, նրանցից չորսի վիճակը ծանր է գնահատվում: Ոստիկանների կրակոցներից հարձակվողը սպանվել էր:

«Իսլամական պետությունը»-ը հայտնել է, որ հարձակվողը իր «զինվորներից էր»:

Մինչդեռ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ ահաբեկչությունը հիմնական վարկած չի համարվում: Հարձակվողը տեղի բնակիչ էր, ծնված 1994 թվականին: Քննչական կոմիտեն հայտնում է, որ ուսումնասիրվում է նրա հոգեկան իրավիճակի խանգարման հնարավոր վարկածը: Քրեական գործը բացվել է սպանության փորձ կատարելու հոդվածով:

Սուրգուտը Մոսկվայից 2100 կմ. արևելք ընկած, 300 հազար բնակչությամբ քաղաք է և համարվում է Սիբիրում նավթարդյունահանման կենտրոնը:

«Իսլամական պետությունը» ստանձնել էր նաև օգոստոսի 17-ին Իսպանիայում կատարված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը, որի արդյունքում 14 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG