Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ծրագրում է ժամանել Սոչի՝ հանդիպելու Պուտինին


Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն, արխիվ
Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգոստոսի 23-ին կժամանի Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսրայելի առաջնորդի գրասենյակի հաղորդմամբ, Նեթանյահուն և Պուտինը կհանդիպեն սևծովյան Սոչի քաղաքում՝ քննարկելու «[միջինարևելյան] տարածաշրջանի վերջին զարգացումները»։

Կրեմլը առայժմ չի մեկնաբանել Իսրայելի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման մասին տեղեկությունը։

Քննարկվող հարցերից մեկը հավանաբար կլինի սիրիական հարցի վերաբերյալ Իսրայելի մտահոգությունը։ Ռուսաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որը Իսրայելի երկարամյա հակառակորդն է։

Իսրայելը փորձել է չներգրավվել շուրջ 6 տարի ձգվող Սիրիայում ընթացող մարտերին, սակայն դրա օդային ուժերը հարվածներ են հասցրել ռազմամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներին, որոնք Իսրայելի պնդմամբ, ուղղված էին հակա-իսրայելական «Հիզբոլլահ» զինյալների խմբավորմանը, որն աջակցում է Ասադին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG