Մատչելիության հղումներ

Իրաքի բանակը սկսել է Թալ Աֆար քաղաքը վերագրավելու գործողությունը


Թալ Աֆարի արվարձանը, արխիվ
Թալ Աֆարի արվարձանը, արխիվ

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ զինված ուժերը սկսել են Թալ Աֆար քաղաքի վերագրավումը, որը «Իսլամական պետության» զինյալների վերջին հենակետերից մեկն է։

Այսօր ավելի վաղ հեռուստատեսային ուղերձում ալ-Աբադին նշել է․ - «Ես ասում եմ Դաեշին, որ այլ ընտրություն չկա՝ հեռանալ կամ մահանալ»։

Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները հայտարարել էին, որ 9 ամիս տևած Մուսուլ քաղաքի գրավում ավարտելուց հետո Իրաքի բանակը պատրաստվում է սկսել Թալ Աֆարը վերագրավելու գործողությունը։

Տարբեր գնահատականներով, Մոսուլի ազատագրման համար պայքարում 1 հազար 4 հարյուր իրաքցի զինվոր զոհվեց, 7 հազարը վիրավորվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG