Մատչելիության հղումներ

Էրդողանը Գերմանիայի թուրքերին կոչ է անում ձայն չտալ «թշնամի Մերկելին»


Նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի թշնամի է որակել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում ապրող թուրքերին հորդորելով ձայն չտալ նրա կուսակցությանը՝ սեպտեմբերին կայանալիք խորհդարանական ընտրություններում:

Նախօրեին Մերկելը հայտարարել էր, թե անհնարին է համարում Եվրամիության և Թուրքիայի միջև կապերի խորացումը, քանի դեռ պաշտոնական Անկարան բռնաճնշումներ է իրականացնում ընդդիմադիրների հանդեպ:

«Գերմանիայում մոտ 1 միլիոն թուրք ընտրող կա, նրանք կարող են փոխել այս իրավիճակը: Կոչ եմ անում ձայն չտալ այն կուսակցություններին, որոնք աջակցում են այս ագրեսիվ, Թուրքիայի հանդեպ ոչ հարգալից քաղաքականությանը: Հորդորում եմ ձեզ՝ մի լավ դաս տվեք սրանց ձեր առաջիկա քվերակությամբ»,- հայտարարել է էրդողանը:

ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերությունները սրվեցին անցած տարվանից, երբ «Բունդեսթագը» ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայում անցած տարվա հեղափոխության փորձից հետո էլ Բեռլինն Անկարային մեղադրում է ընդդիմության դեմ ապօրինի հետապնդումներ իրականացնելու, խոսքի ազատությունը ճնշելու մեջ՝ քաղաքական ապաստան տրամադրելով Էրդողանի հարյուրավոր ընդդիմախոսների:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG